Աֆիֆ Աբադի այգի
Աֆիֆ Աբադի այգի | |
---|---|
Տեսակ | Պարսկական այգիներ և մշակութային արժեք |
Երկիր | Իրան[1][2][3] |
Տեղագրություն | Շիրազ[1][2] |
Վայր | Շիրազ[1][2][3] |
Կազմված է | Աֆիֆաբադ արանձնատուն |
Մակերես | 127 000 քառակուսի մետր |
Աֆիֆ Աբադի այգի (պարս.՝ باغ عفیف آباد ), թանգարանային համալիր Իրանի Շիրազ քաղաքում։
Համալիրը կառուցվել է 1863 թվականին Շիրազի հարուստ Աֆիֆ Աբադ թաղամասում։ Այն գտնվում է նախկին թագավորական կալվածքում։ Հիմա այնտեղ գործում է զենքի թանգարան և պարսկական այգի։ Դրանք բոլորն էլ բաց են հանրության առաջ և 913 համարի տակ ներգրավված է Իրանի ազգային ժառանգության ցուցակում։
Պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆիֆ Աբադի այգին ունի 127000 մ² մակերես և հանդիսանում է Շիրազի ամենահին և ամենագեղեցիկ այգիներից մեկը
Դեռևս Սեֆյանների ժամանակաշրջանից եղել է թագավորական պալատ։
Ներկայիս գլխավոր շենքը կառուցել է Միրզա Ալի Մահոմետ Խան Կավամ II-ը 1863 թվականին[4]։ Նա այգու համար գնել է ստորգետնյա ջրատար՝ ոռոգումն ապահովելու համար։ Իր մահից հետո այգին ժառանգել են Աֆիֆները։ Այսպիսով այգին հենց այստեղից էլ ստացել է Աֆիֆ Աբադ անվանումը։
1962 թվականին շենքը վերանորոգվել է զինվորականների կողմից։ Այժմ այնտեղ զենքի թանգարան կա[5]։ р
Ճարտարապետությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Համալիրի ճակատային հատվածում կան չորս սյուներ, որոնք պատրաստված են Պերսեպոլիսի սյուների օրինակով։
Զենքի թանգարանը
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանում կան մեծ զենքերի հավաքածուներ. հրազեններ, ինքնաձիգներ, ավտոմատներ, վահաններ, սաղավարտներ, որսորդական հրացաններ։ հատուկ արժեքավոր ցուցանմուշների շարքում կարելի է նշել Ֆաթհ Ալի շահի, Նասեր էդ-Դին շահի, Մոզաֆեր էդ-Դին շահի, Ռեզա շահի, Փախլավի, Մոհամմեդ Ռեզա Փախլավի և այլ արքաների զենքերը[6]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Պալատը այլ տեսքից
-
Պալատի մուտքը
-
Քաջարի զինվորի քանդակը կալվածքի պատերից մեկում
-
Տեսարանը ՝ դեպի այգի և կալվածք
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Աֆիֆ Աբադի այգի կատեգորիայում։ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 https://iranarchpedia.ir/entry/16162
- ↑ 3,0 3,1 https://whc.unesco.org/uploads/nominations/1372.pdf
- ↑ «The Afifabad Garden». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 11-ին.
- ↑ پک|محمد کریم خرمایی|۱۳۸۶|ک=شیراز یادگار گذشتگان|ص=۹۱
- ↑ پک|محمد کریم خرمایی|۱۳۸۶|ک=شیراز یادگار گذشتگان|ص=۹۵